Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյան. «Նախկինում խոցելի համարվող ուղղություններով, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասով, կա դրական առաջընթաց»

Ապրիլ 15,2026 23:33 Share

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 15-ին Ոստիկանության գվարդիայի վարչական համալիրում ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով, որ բազմաշերտ համագործակցությունը ՆԳ նախարարության ամբողջ մանդատի շրջանակում է։

Արփինե Սարգսյանը կարևորել է, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, կիսում են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը՝ ջանքերը կենտրոնացնելով ռազմավարական թիրախային ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների նման մոտեցումը և համատեղ իրականացվող նախաձեռնությունները վկայում են համագործակցության նոր մակարդակի մասին և խթանում հավակնոտ ծրագրերի մշակմանը։

Նախարար Սարգսյանը նշել է, որ նախկինում խոցելի համարվող ուղղություններով, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասով կա դրական առաջընթաց։

ՆԳ նախարարը կարևորել է օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտի վերափոխման համատեղ հանձնառությունը՝ ընդգծելով այն մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում Զանգերի կենտրոնի ներդրմանը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման համատեքստում կարևոր նշաձող է։

Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը և նշել , որ համագործակցության օրակարգը շարունակում է ընդլայնվել՝ ընդգրկելով թիրախային նոր ուղղություններ։

Կարևորվել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման ուղղությամբ վերապատրաստումների շարունակականությունը։

Պատվիրակության անդամները ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել են Ոստիկանության գվարդիայի վարչական համալիրում, ծանոթացել ստորաբաժանումների աշխատանքին։

Մոնիթորինգի վարչության ծառայողները ներկայացրել են սոցիալական հարթակներում զանգվածային միջոցառումների վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկայացվել է խաղարկային իրավիճակ, որի ընթացքում Գվարդիայի ծառայողները ցուցադրել են հավաքների ժամանակ ծառայության կազմակերպման գործընթացն ու կարգախմբերի աշխատանքի առանձնահատկությունները։

Կարևորվել է զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավոր իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ Բանակցային ոստիկանության դերը։

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև հասարակական կարգի պահպանության ստորաբաժանման անձնակազմի պատրաստվածությանն ու համալրվածությանը։

Ներկայացվել է Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավվածության, ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման ուղղությամբ մանրամասներ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930