Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն գործերի քանակը մեծ է, բայց ֆինանսական արդյունքը՝ համեստ. «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2026 10:20 Share

Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ 11,3 տոկոսը։ Մնացած գրեթե 88,7 տոկոսը դեռ չի վերականգնվել։

Այս տվյալներից պարզ է դառնում, որ, նույնիսկ եթե վերականգնված գումարին ավելացվի նաև արգելանքի տակ դրված 156 մլն դրամ արժողությամբ գույքը, միևնույն է, ընդհանուր ծավալի համեմատ արդյունքը մնում է սահմանափակ։ Այդ դեպքում էլ պետության վնասի վերադարձված կամ առնվազն ապահովված հատվածը կկազմի մոտ 13,3 տոկոս, այսինքն՝ ավելի քան 86 տոկոսը շարունակում է մնալ չփակված։

Թվերը փաստում են մեկ բան. կոռուպցիոն գործերի քանակը մեծ է, բայց ֆինանսական արդյունքը՝ համեստ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930