Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևական բարեփոխումները չեն ապահովում իրական փոփոխություն․ Հասմիկ Հարությունյանի ելույթը ԵՄ–Հայաստան հարթակում

Ապրիլ 16,2026 15:10 Share

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը՝ պետական, եվրոպական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու CEPA-ի շրջանակում իրականացվող բարեփոխումները և դրանց ազդեցությունը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը որպես խոսնակ մասնակցեց ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման և վիզաների ազատականացման գործընթացին վերաբերյալ պանելային քննարկմանը։

Իր ելույթում Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային խնդիրներին՝ շեշտելով, որ, չնայած առկա ռազմավարություններին և հանձնառություններին, գործնականում փոփոխությունները հաճախ մնում են ձևական։

«Չնայած CEPA-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին և արդեն իսկ ձեռնարկված քայլերին, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումներ դեռևս չեն իրականացվել։ Առկա քայլերը հաճախ կրում են ձևական բնույթ և չեն ապահովում իրական փոփոխություն», — նշեց նա։

Հասմիկ Հարությունյանը նաև ընդգծեց, որ խնդիրները փոխկապակցված են՝ սկսած օրենսդրական բարեփոխումների դանդաղ ընթացքից մինչև կալանքի անհամաչափ կիրառումը, խոսքի ազատության սահմանափակումներն ու դատական համակարգի արդյունավետության պակասը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցում կատարել ձևական մոտեցումներից դեպի իրական, չափելի և հաշվետվողական բարեփոխումների։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930