Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսական նշանակության ենթակառուցվածքների կիբեռպաշտպանվածությունը՝ կառավարության ուշադրության կենտրոնում է

Ապրիլ 16,2026 20:30 Share

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կիբեռանվտանգության բարձրացմանը և այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ձեռնարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը, ինչպես նաև նախարարության, գործակալության և ՀԷՑ-ի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ ու առաջատար մասնագետներ։

Կարևորելով քննարկվող հիմնական թեման՝ նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության հետևողական բարձրացմանը, ինչը ենթադրում է պարբերական մասնագիտական գնահատումների իրականացում, համալիր միջոցառումների ձեռնարկում և դրանց հետևողական իրականացում:

Նախարարի խոսքով՝ էներգետիկ բնագավառն ունի առանցքային կենսական նշանակություն և օգտվողների լայն շրջանակ, ուստի, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը՝ նպատակային է համարվել այդ գործընթացները մեկնարկել ՀԷՑ-ից՝ այն դիտարկելով որպես օրինակելի մոդել այլ ռազմավարական ոլորտներում կիբեռանվտանգության ստանդարտների ներդրման ճանապարհին:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն այս համատեքստում նշել է, որ առկա է ներքին կարողությունների զարգացման, փորձագիտական ու տեխնիկական աջակցության ներգրավման, ինչպես նաև ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված համապարփակ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն։ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ պետությունը պետք է ստանձնի համակարգողի և երաշխավորի դերը՝ ապահովելով ինչպես համակարգերի անվտանգությունը, այնպես էլ՝ հանրային վստահությունը։

Քննարկման ընթացքում ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ ներկայացուցիչները կարևորել են պետական մասնագիտացված կառույցների անմիջական ներգրավվածությունը նախատեսվող հետագա գործընթացներում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու եռակողմ սերտ համագործակցությունը՝ գործուն քայլեր իրականացնելով ոլորտի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։ Քննարկումն ամփոփվել է մասնագիտական խորհրդակցությունները պարբերական դարձնելու պայմանավորվածությամբ։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930