Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ տեսանյութերի հարթակը խախտել է երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության պահանջները

Սեպտեմբեր 01,2026 09:30 Share

«TikTok»-ը և իր չինական մայր ընկերություն «ByteDance»-ը համաձայնել են վճարել 400 մլն դոլար՝ ԱՄՆ արդարադատության նախարարության այն մեղադրանքները կարգավորելու համար, որոնց համաձայն՝ կարճ տեսանյութերի հարթակը խախտել է երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության պահանջները։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը 2024թ․ դատական հայց էր ներկայացրել «TikTok»-ի և «ByteDance»-ի դեմ՝ պնդելով, որ ընկերությունները չեն ապահովել երեխաների գաղտնիության պատշաճ պաշտպանությունը և ապօրինաբար հավաքագրել են նրանց անձնական տվյալները։

Ընկերություններին մեղադրում էին այն օրենքի խախտման մեջ, որը մինչև 13 տարեկան օգտատերերի անձնական տվյալները մշակելու համար առցանց ծառայություններից պահանջում է ստանալ ծնողների համաձայնությունը։

Նյութը տրամադրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել