Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ

Ապրիլ 16,2026 21:21 Share

factor.am. Ռուս գործարարները հետաքրքրված են Ադրբեջանի ազատագրված տարածքներում (խոսքն Արցախի մասին է) շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստում, որն անցկացվում է Կովսականում (Զանգիլան)։

«Մենք խրախուսում ենք ռուսական բիզնեսին՝ ակտիվորեն մասնակցել այստեղ իրականացվող նախագծերին: Մասնավորապես, ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը լայն հնարավորություններ է բացում նման համագործակցության համար»,- նշել է նա։ Օվերչուկը նաև հայտնել է, որ Ջաբրայիլ և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև համագործակցության շրջանակում կարևոր կապեր են հաստատվել. «Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում Աստրախանի մարզի միջոցներով Զանգիլանի շրջանի գյուղերում կառուցվում են մանկապարտեզներ»:

Նշենք նաև, որ Կովսականում կայացած ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքներով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Ալեքսեյ Օվերչուկը արձանագրություն են ստորագրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930