Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Էրդողանը և Ալիևը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վճռական են խորացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նա նաև ընդգծել է, որ իրենք միասին են կրում Իրանում պատերազմի բացասական ազդեցությունները որպես տարածաշրջանի երկրներ, իսկ զարգացումները կառավարում են ողջախոհությամբ և սառնասրտությամբ։
Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերը և շարունակելու է աջակցել այս գործընթացին։


















































