Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն, 1955–1991» գիրքը

Ապրիլ 18,2026 16:39 Share

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի հրատարակչական ծրագրի շրջանակում լույս է տեսել «Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն, 1955–1991» գիրքը, որը լույս է տեսել «Տաշիր» ընկերությունների խմբի և անձամբ Տաթևիկ Կարապետյանի աջակցությամբ։ Երեւանին նվիրված այս հրատարակությունը հետխորհրդային քաղաքներին նվիրված շարքի հինգերորդ գիրքն է։ Նույն շարքում տպագրվել են նաեւ Մոսկվայի, Ալմաթիի, Լենինգրադի և Տաշքենդի մասին գրքերը։

«Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն, 1955–1991» գիրքը նվիրված է խորհրդային Հայաստանի, հատկապես Երևանի ճարտարապետության վերելքի ժամանակաշրջանին։ Ի տարբերություն շատ այլ միութենական մայրաքաղաքների՝ Երևանում հիմնականում ստեղծագործում էին տեղացի ճարտարապետներ, որոնք ստեղծել են ժամանակակից շինություններ՝ վառ արտահայտված ազգային դիմագծով։ Այս կառույցները միասին կազմում են պատմամշակութային ժառանգության կարևոր շերտ, որը ոչ պակաս արժեքավոր և արտահայտիչ է, քան Հայաստանի հնագույն ճարտարապետությունը։ Գրքում ներկայացված են հայտնի ճարտարապետական հուշարձաններ՝ սկսած Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի փոքրիկ շենքից մինչև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոնումենտալ կառույցը և բազմաթիվ այլ օրինակներ։

Ապրիլի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանը։ Միջոցառմանը ներկա էին ճարտարապետության պատմաբաններ, փորձագետներ, քաղաքաշինությամբ հետաքրքրվածներ և մայրաքաղաքի բնակիչներ։ Շնորհանդեսը կայացավ հանրային քննարկման (public talk) ձևաչափով, որի ընթացքում գրքի հեղինակներ Աննա Բրոնովիցկայան և Ելենա Մարկուսը, ճարտարապետական լուսանկարչության մասնագետ Յուլի Պալմինը, ինչպես նաև գիտական խմբագիր և պատմա-քաղաքաշինական ներածական ակնարկի հեղինակ Կարեն Բալյանը պատմեցին հայկական ճարտարապետության առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով երեւանյան մոդեռնիզմին բնորոշ յուրահատուկ գծերը, եւ շարքի խմբագիր Օլգա Դուբիցկայայի հետ քննարկեցին աշխատության վրա կատարված աշխատանքը։

Նրա խոսքով՝ «Գրքի ստեղծման գործընթացը՝ նախագծի մեկնարկից մինչեւ տպագրությունից դուրս գալը, տևել է ավելի քան հինգ տարի։ Դա մանրակրկիտ եւ մեծ ուշադրություն պահանջող աշխատանք էր, որում հեղինակներից բացի ներգրավված էին տասնյակ մարդիկ՝ այսօր գործող երեւանցի ճարտարապետներ, ինչպես նաեւ արդեն կյանքից հեռացած ճարտարապետների ժառանգներ ու սերունդներ։ Նրանք մեծահոգաբար կիսվել են հեղինակների հետ իրենց ընտանեկան արխիվներով, գիտելիքներով, հարցազրույցներ են տվել եւ գրքի համար արժեքավոր տեսողական նյութեր տրամադրել՝ էսքիզներ, շենքների գծագրեր եւ արխիվային լուսանկարներ»։

«Տաշիր»-ի կողմից մշակութային նախագծերի աջակցությունը ոչ միայն ներդրում է ժառանգության պահպանման գործում, այլ նաև՝ այն նորովի բացահայտելու հնարավորություն թե՛ մեզ համար, թե՛ աշխարհի։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի ավանդույթները ոչ միայն պահպանվեն, այլև միջազգային կենդանի երկխոսության մաս դառնան»,— իր խոսքում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։ Նա շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին և ընդգծեց, որ Երևանի բնակիչների համար քաղաքի պատմության նկատմամբ նման հետաքրքրությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ «Երևանցիները յուրահատուկ հոգատարությամբ են սիրում իրենց քաղաքը, և այդ զգացումը փոխանցվում է սերնդեսերունդ՝ հատուկ մշակույթ ձևավորելով քաղաքի պատմության, ճարտարապետության և նրա առանձնահատուկ մթնոլորտի նկատմամբ»։

Նախագիծն իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի՝ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարության շրջանակում։

Գիրքը կարելի է ձեռք բերել «Զանգակ», «Էպիգրաֆ», «Փենբոքս», շուտով նաեւ՝ «Common Ground» գրախանութներում։

«Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապերի դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930