Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Որքան գնում է, այնքան համոզվում եմ, որ ներկայիս ղեկավարությունը գաղափարազուրկ, բարոյազուրկ ու անսկզբունք բաղադրիչների համադրություն է, իսկ դա ամենավատագույն ու ամենավտանգավոր համադրությունն է, որ կարող է կիրառվել մեր և մեր պետության դեմ։
❗️Ապրիլի 16-ին Ալիևի մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ասաց.
«Եկեք խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր։ Մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, բայց նա այդ նախընտրական ծրագիրը մի կողմ է դրել, մեզ վարել է ուրիշ օրակարգ»։
❗️Մինչ այդ, մոտ մեկ ամիս առաջ նա իր քարոզարշավի ժամանակ ասել էր. «Մենք եղել ենք ՔՊ-դաշնակցական»։
Կարդացեք նաև
❗️Իսկ 2025-ի փետրվարին նա ասել էր. «Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»։
Հիմա ի՞նչ է իրականում ասում նա. ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին։ 2018-ին եկա, դաշնակ խաղացի կամ, այլ կերպ ասած, ազգայնական, ազգայինին նվիրված. հավատացիք, տվեցի, ամեն ինչ տվեցի, հազարավոր զոհեր ու խեղված ճակատագրեր, պատերազմում պարտություն։ Մի խոսքով, որքան կարելի էր վնաս տալ, տվեցի։ Հետո՝ 2021-ին եկա՝ արդեն ակնհայտ կեղծ ազգայնական խաղացի, բայց դուք այնքան միամիտ էիք, նաև այնքան չէիք ուզում նախկինների վերադարձ, որ էլի հավատացիք։ Տվի, Արցախն ամբողջությամբ հայաթափեցի, հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խեղեցի, Հայաստանի տարածքի դեմ պատերազմ եղավ, տարածքներ օկուպացվեցին։ Մի խոսքով, շարքն անվերջ է։
Հիմա այսքանը տալուց հետո էլ իմաստ չկա ազգային բան խաղալ, վաղուց «պալիտ» եմ եղել, դրա համար ցույց եմ տալիս, որ ժող ջան՝ ես Ալիևի մարդն եմ, հիմա այպես է հարմար էլի, հասկանում ե՞ք, այպես եմ կարում իշխանությունը պահեմ, դա եմ անում։ Որ սկզբից գայի, այսօրվա ասածներս ասեի, քանի՞ հոգի կկանգնեիք կողքիս։ Ոչ մեկ։ Դրա համար խաղացի, իմը խաղալն է, կեղծելն է, խաբելն է, գցելն է, որի վերջում մի շահած կողմ կա՝ Ադրբեջանն է այդ կողմը։ Սա է ամբողջը։
Բայց Ալիևի մարդը մի բան է մոռանում. անգամ հարցումները նորմալ չի տեսնում, չի հասկանում, որ դաշնակ լինելը կամ դաշնակ խաղալը, ոնց այդպես էր անում, ազգային լինել-չլինելու համար չի։ Իսկ 18-35 տարեկան սերունդը ազգային է, ոչ թե որովհետև դաշնակցական է, այլ քանի որ հասկանում է ազգային պետության արժեքը, ուզում է ունենալ նորմալ պետություն, որի դեմ պատերազմ սանձազերծելը այնքան հեշտ բան չի, որտեղ պետությանը ծառայելը պատիվ է, որտեղ հայրենիքի համար անձնազոհությունը չի արժեզրկվում, որտեղ Արցախի հետ կապված գիրք նվիրելու առթիվ գործից չեն հանում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու ու հայոց պատմության դեմ արշավ չեն սկսում, որտեղ Ադրբեջանի կամքով Սահմանադրություն չեն փոխում։
Ուստի ազգային պետության դեմ Ալիևի կամքով սկսված այս քաղաքականությունը հաջողելու որևէ շանս չի կարող ունենալ, եթե հենց այդպես մտածող մարդիկ հունիսի 7-ին գնան ու մասնակցեն ընտրություններին»։


















































