Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը». Լևոն Տեր-Պետրոսյան

Ապրիլ 20,2026 21:44 Share

Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով՝ ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։

Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը, երբ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ մեկնել էի Փարիզ՝ բուժման նպատակով։

Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նրա գործընկերներին ու մտերիմներին։

 

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930