Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա». Վարդան Ոսկանյան

Ապրիլ 20,2026 23:40 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է՝ որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը սպառնացել են իրականացնել պատասխան վրեժխնդրության գործողություն։

Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Պակիստանի մայրաքաղաքում։

Այսօր առավոտյան Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել էր, որ իր ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս կայացրել։

Պակիստանյան աղբյուրների պնդմամբ՝ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփն՝ փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը և զուգահեռաբար կրկին խոսել է իրանական կողմի հետ։

Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում վաղվա ընթացքում իրանական պատվիրակության ժամանումը։

Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում, և այս օրինաչափությունից զերծ չեն նաև Իրան – ԱՄՆ բարդագույն հարաբերությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930