Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների շրջանում միանշանակ կա ընկալում, որ Նիկոլը ՀՀ Սահմանադրությունը փոխում է Ադրբեջանի պահանջով. «ՉԻ»

Ապրիլ 22,2026 09:00 Share

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, որովհետև «ՀՀ քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանում հաստատված է, հաստատված է իր կողմից»։

«ՉԻ»․ Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գիտի՝ հանրության մեջ այդպիսի ընկալում կա՞, թե՞ չկա։ Եվ ընդհանրապես՝ եթե խոսում ենք ընկալումների մասին, ապա ՀՀ քաղաքացիների շրջանում միանշանակ կա ընկալում, որ Նիկոլը ՀՀ Սահմանադրությունը փոխում է Ադրբեջանի պահանջով։ Չեք հավատում՝ դուրս եկեք փողոց և հարցրեք ցանկացածին։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ «ընկալման» մասին էլ է խոսում, ըստ որի՝ սահմանադրական բոլոր հանրաքվեների արդյունքները կեղծված են։ Պարզ ասած՝ այսօր գործող Սահմանադրության լեգիտիմությունը կասկածելի է։ Բայց դա նշանակում է, որ կասկածելի է նաև այդ նույն Սահմանադրությամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի լեգիտիմությունը։ Համենայն դեպս՝ կա այդպիսի «ընկալում»։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930