Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանական է, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ վարչապետին՝ Ադրբեջանին հանգստացնելու եւ բազմաբեւեռ քաղաքականության կողմնակից ցանկացած թեկնածուի դեմ պայքարելու համար. Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր. «Հրապարակ»

Ապրիլ 22,2026 11:25 Share

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, ֆրանսիացի գրող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Այմերիկ Շոպրոդը։

– Հունգարիայում Օրբանը պարտվեց։ Ի՞նչ տեղի ունեցավ, եւ արդյոք հնարավո՞ր է, որ նույն սցենարը կրկնվի Հայաստանում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

– Եկեք նախ հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Հունգարիայում՝ ընտրությունների ժամանակ։ Եվրամիությունն ակնհայտորեն աջակցեց Պետեր Մադյարին՝ նպատակ ունենալով այդպիսով ապահովել Վիկտոր Օրբանի պարտությունը, որը Եվրահանձնաժողովի թիվ մեկ թշնամին է։ Գործողությունը, կարծես, հաջողվել է, քանի որ արդյունքում ընտրվեց Պետեր Մադյարը։ Այնուամենայնիվ, մենք պետք է մի քայլ հետ գնանք եւ փորձենք հասկանալ, թե ինչու ընտրվեց Մադյարը։ Նա, կարծես, ընտրվելուց հետո շատ արագ հեռացավ Եվրամիությունից եւ վերադարձավ Օրբանի քաղաքական գծին։ Պետք չէ մոռանալ, որ Մադյարը մինչեւ վերջերս այդ կուսակցության անդամ էր։ Հնարավոր է՝ նա պարզապես խաղ է խաղացել ԵՄ-ի հետ։ Հնարավոր է, Օրբանը՝ ինքը, գիտակցում էր, որ իր դիրքերը 16 տարի իշխանության ղեկին լինելուց հետո սասանվում են, եւ քաղաքական ղեկավարության փոփոխության անհրաժեշտություն կա։ Այդ դեպքում չեմ բացառում, որ Օրբանը կարող է գաղտնի գործարք կնքած լինել Մադյարի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Եվրոպական Միությունն ակնհայտորեն նույն ցանկությունն ունի՝ աջակցել ՆԱՏՕ-ամետ եւ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված թեկնածուներին։ Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն աջակցում է ներկայիս ՀՀ վարչապետին՝ ԵՄ-ի խոշոր գազամատակարար Ադրբեջանին հանգստացնելու եւ բազմաբեւեռ քաղաքականության կողմնակից ցանկացած թեկնածուի դեմ պայքարելու համար։

– Մայիսի սկզբին Հայաստանում հավաքվելու են եվրոպական երկրների ղեկավարները։ Ամենայն հավանականությամբ, նրանք հակառուսական եւ պրոուկրաինական բովանդակությամբ ելույթներ կունենան։ Ինչպե՞ս դա կազդի հայ-ռուսական փոխհարաբերությունների վրա։

– Ակնհայտ է, որ եթե ներկայիս Հայաստանի վարչապետը հստակ ուղերձ հնչեցնի, որ ինքը Հայաստանը հեռացնում է իր բնական աշխարհաքաղաքական եւ պատմական գործընկերոջից՝ Ռուսաստանից, վերջինս դա վատ կընդունի։ Եկեք օբյեկտիվ եւ սթափ մտածենք։ Հայաստանը Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Ռուսաստանը Հայաստանի կարիքը՝ այնպես, ինչպես Եվրոպան ավելի շատ ունի Ռուսաստանի կարիքը, քան Ռուսաստանը՝ Եվրոպայի, ինչում ես համոզված եմ։ Փորձեմ փաստերով հիմնավորել ասածս։ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից հետո, Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ պառակտումից ի վեր Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է, եւ նրա գործընկերությունն Ասիայի հետ նույնպես զգալիորեն աճել է։ Ի հակադրություն դրա, Եվրոպայի տնտեսական պայմանները վատթարացել են, քանի որ ԵՄ-ն կորցրել է էժան էներգիայի հասանելիությունը, բացի այդ՝ իրավիճակն ավելի է սրվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով։ Այսպիսով, ես կարծում եմ, որ Հայաստանը լուրջ սխալ կգործի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան Ռուսաստանը։ Ռուսաստանը եւ Իրանը երկու կարեւոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործընկերներ են Հայաստանի համար։

Հայկա ԱԼՈՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930