Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ֆորումում Էդգար Մկրտչյանը ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքներ, մասնավորապես՝ «պարտքի փոխակերպում զարգացման ծրագրերի» մեխանիզմը

Ապրիլ 22,2026 14:58 Share

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին։ Այն նվիրված է «Սևիլիայի հանձնառության» իրականացման մեկնարկին և համաշխարհային ֆինանսական համակարգի արդիականացմանը։

🔹 Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսական մարտահրավերներին՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները միջազգային ֆինանսական համակարգի արդիականացման և զարգացման ֆինանսավորման ոլորտներում։

🔹 Նախարարի տեղակալը ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքներ, մասնավորապես՝ «պարտքի փոխակերպում զարգացման ծրագրերի» մեխանիզմը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պարտքային բեռի նվազեցումը ուղղակիորեն կապելու կլիմայական դիմակայունության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ներդրումների հետ՝ ձևավորելով ամուր կապ ֆինանսական կայունության և ԿԶՆ-երի միջև։

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930