Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի վկայակոչած խաղաղության, անվտանգության երաշխավորը, փաստորեն, խոչընդոտում է Հայաստանի եւ մյուս հարեւանի հարաբերությունների կարգավորմանը. «Հրապարակ»

Ապրիլ 23,2026 10:20 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա այցի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք, սակայն, ստվերվեցին Հայաստանում տիրող նախընտրական աժիոտաժի մեջ։ Ընդամենը վերջերս Ադրբեջանին Հայաստանի խաղաղության երաշխավոր համարող Սիմոնյանը Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Ադրբեջանից՝ ընդգծել, որ, փաստորեն, մեր «երաշխավորը» տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, խոչընդոտում է սահմանի բացմանը, ասել է թե` Հայաստանը պահում է շրջափակման մեջ։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանն այդքան էլ զարմացած չէ Ալեն Սիմոնյանի աղմկոտ հայտարարություններից։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ Ալեն Սիմոնյանն իր վերջին հայտարարությամբ մի քանի բանի մասին է խոստովանել․ «Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունով հաստատում է, որ այսքան տարի իրենք բանակցել են նախապայմաններով, ինչը համառորեն ժխտում էին, երբ մենք ասում էինք, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու համար առաջ է քաշում նախապայմաններ, փաստորեն, այդպես էլ եղել է, եւ իրենք գնացել են նախապայմանները բավարարելու ճանապարհով, բայց մինչեւ այս պահը շարունակվում է սահմանը փակ մնալ, ինչ խոստացել են, չի եղել, անգամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար է այն փակ»։

Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի վկայակոչած խաղաղության, անվտանգության երաշխավորը, փաստորեն, խոչընդոտում է Հայաստանի եւ մյուս հարեւանի հարաբերությունների կարգավորմանը։ «Ինչպե՞ս կարող է երաշխավորը խոչընդոտել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, էլ չասենք, որ Թուրքիային գերի պահի։ Սա անվտանգության երաշխավորի պահվա՞ծք է։ Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանն ուղիղ հայտարարում է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանը մնա մեկուսացման մեջ, իսկ Ալեն Սիմոնյանը տեղյա՞կ է, որ դեպի ծով սահման չունեցող երկրի համար սահման փակելը պատերազմական ակտ է, սա նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է պատերազմական ակտ»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը, նաեւ ընդգծում, որ սրանով հաստատում են, որ Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ խաղաղության օրակարգ չունի․ «Եվ հետո․ երբ ասում են՝ հիբրիդային պատերազմ, այսպիսով խոստովանում են, որ Ադրբեջանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930