Սահմանազատումների, ստորագրված ու հաստատված փաստաթղթերի, հարաբերություններ կարգավորելու մասին ասված հրապարակային խոսքի հանդեպ այդպիսի մեծ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը չի՞ նկատում հանդիպակաց կողմի պահվածքը: Չկա հարց, որտեղ ինքը զիջումների գնացած չլինի:
Տարիներ առաջ ասում էր` ժամանակ ենք տալիս Սեւ լճի տարածքն ազատելու համար, հիմա իսպառ մոռացել է Սեւ լճի եւ մեր հողում դիրքեր կառուցող ադրբեջանական զինուժի մասին: Ասում էր` հայելային սկզբունքով հետ քաշենք մեր զորքերը, Կիրանցից հողերը տանք, որ իրենք էլ իրենց տնօրինության տակ գտնվող մեր հողերը վերադարձնեն` ոչ մի շարժ: Ասում էր` ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ, որ Ալիեւն էլ մերը ճանաչի` ոչ միայն չի ճանաչել, այլեւ Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանն Ադրբեջանն է խոչընդոտում, եւ Թուրքիան ժամանակին ասում էր` Արցախի հարցն է պատճառը, հիմա որեւէ պատճառ չկա, բայց հարաբերությունները չեն կարգավորվում:
Անգամ «Արցախ» բառից ու Արարատից հրաժարվեցին, իսկ դիմացի կողմը թեժացնում է զավթողական խոսույթը եւ Արցախում հողին է հավասարեցնում հայկական հնամենի վանքերն ու շինությունները:
Կա՞ որեւէ քայլ, որ Ադրբեջանն արել է խաղաղության հաստատման համար: Չկա:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































