🌦️⛈️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ապրիլի 23-28-ը
🟦 Երևանում ապրիլի 23-ին կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟦 Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամինհարավարևմտյան3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































