Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Համացանցում տարածվում է տեսանյութ, թե ինչպես է մի կին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ «Իշխանություն» լրատվականը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ՝ տրանսպորտի թանկացման հետ կապված բոյկոտի օրերին։ Այդ կինը հանդիսանում է զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը։
Նա «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ տրոլեյբուսի վարորդը իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ինչին ի պատասխան՝ նման քայլի է գնացել։
Այժմ ոստիկանության աշխատակիցները տիկին Անահիտենց տանն են, սպասում են նրան։ «Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի», -ասաց նա:


















































