«Ազատություն». Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցու հայտարարությունը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարի ավերման վերաբերյալ։
«Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու անօրինական շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում», – ասված է հայտարարության մեջ: «Հայրենի վայրեր վերադարձող նախկին տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին և դատական ատյաններին՝ պահանջելով ապամոնտաժել օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունները», – պնդում է Կովկասի մահմեդականների վարչությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































