Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը ԲՀԿ-ում համարում են անվտանգության հիմնական երաշխիքը․ նախընտրական 10 թեզերը

Ապրիլ 28,2026 18:43 Share

Երաշխավորված խաղաղություն՝ հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, որն իրենից ենթադրում է «բացառիկ եւ բացարձակ ասպեկտներ, որտեղ շահը հայոց պետությունն ու պետականությունն է լինելու»․ այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնական թեզերը։

ԲՀԿ-ն այսօր ներկայացրեց ծրագրային դրույթները։ ԲՀԿ-ն, հիշեցնենք, ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ծրագրի հիմնական առաջարկները 10-ն են, սկզբունքային թեզերը վերաբերվում են երաշխավորված խաղաղությանը եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը։

Հաջորդ առաջնահերթությունը միջազգային տնտեսական եւ տրանսպորտային փոխկապակցվածությունն է։ Բանակը՝ ԲՀԿ-ում համարում են անվտանգության հիմնական երաշխիքը։ Խոստանում են նաեւ մրցունակ տնտեսություն եւ բարենպաստ հարկային միջավայր՝ «վարկային գերության եւ բանկային ռեկետի» բացառմամբ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն եւ սոցիալական համերաշխություն։

«Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով է թիմը մասնակցելու առաջիկա ընտրություններին։

Նախընտրական ցուցակում 107 թեկնածու է, երեքը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ։

«Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով է «Առաջարկ Հայաստանին» թիմը մասնակցելու առաջիկա ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930