«Մեր հայրենակիցների թե′ առողջական վիճակով, թե′ մյուս բոլոր հարցերով ԱԳՆ համակարգմամբ՝ մշտապես աշխատանքներ ընթանում են։ Այս մասով վստահեցնում եմ, որ թե′ միջազգային իրավունքի, թե′ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով մեր արտաքին գերատեսչության համակարգման ուշադրության կենտրոնում է»,-հարցին՝ արդյոք իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կապի մե՞ջ է Բաքվում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակի մասին՝ մանավանդ, որ տեղեկություն ստացվեց, որ ըստ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի տեղեկության՝ նրան տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա վստահեցրեց՝ այս աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում, այլ մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են։
Փաստմանը՝ այսօր ՀՀ Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել և հարցին՝ տեղյա՞կ եք՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի անդամներն ի՞նչ նպատակով են եկել ՀՀ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այդ պատվիրակության մասով չունեմ տեղեկատվություն, դա ԱԳՆ-ին ուղղված հարց է։ Ինձ վերաբերելի հարց չէ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































