Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանգամից լինելու է քայլերի շարք՝ ամեն օր, ամեն ժամ, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը». Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստանի» տնտեսական ծրագրի մասին

Ապրիլ 29,2026 23:03 Share

«Ուժեղ Հայաստանի» ծրագրում նշված են հստակ տնտեսական ծրագրեր։ Հետաքրքիր է՝ ո՞ր ոլորտների մասին է խոսքը և արդյո՞ք այդ ուժեղ տնտեսական ծրագրերը հասնելու են մարզեր, որոնք շատ անտեսված են։ Եվ հնարավո՞ր է նշել առաջին և կարևոր քայլը, որը անմիջապես կազդի մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա»,- հարցի կապակցությամբ Սամվել Կարապետյանն ասաց. «Մենք առաջին հերթին սկսելու ենք մարզերից։ Չի լինելու առաջին և հիմնական քայլ։ Միանգամից լինելու է քայլերի շարք՝ ամեն օր, ամեն ժամ, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։ Եվ վստահ եղեք՝ մենք դա անելու ենք»։

«Ձեր գլխավորած ուժի նկատմամբ քրեական հետապնդումները շատերին հիմք են տալիս կասկածելու, որ իշխանությունը թույլ կտա «Ուժեղ Հայաստանին» հասնել ընտրապայքարի վերջնագծին։ Այսինքն՝ այնպես ստացվի, որ «Ուժեղ Հայաստանը» չմասնակցի ընտրություններին։ Նման սցենարի դուք պատրա՞ստ եք»,- հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Վստահ եղեք՝ շատ շուտով մենք ունենալու ենք Ուժեղ Հայաստան։ Բոլոր ապօրինությունները մնալու են հետևում։ Այս իշխանությունները ոչ թե վաղն են պատրաստվում ապօրինություններ անել։ Մենք դա մեզ վրա զգում ենք ամեն օր, ամեն ժամ։ Դրա համար մենք արդեն իմունիտետ ունենք և գնում ենք բացարձակ հաղթանակի»։

Սամվել Կարապետյանը նաև անդրադարձավ հարցին, որ եթե ընտրությունների արդյունքում ինքը, Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հաղթահարեն անցողիկ շեմերը և ստացվի այնպես, որ կոալիցիայի միջոցով հնարավոր լինի հասնել իշխանության, այդ պարագայում Սամվել Կարապետյանը դիտարկում է բացառապես իր թեկնածությո՞ւնը, թե՞ հնարավոր է՝ կաջակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ «Հայաստան» դաշինքի թեկնածուին։

«Նորից կրկնում եմ։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են ընդդիմադիր հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930