Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստիննե Գրիգորյանը չպատասխանեց Շահին Մուստաֆաեւի այցի եւ հիբրիդային պատերազմի մասին հարցերին

Ապրիլ 30,2026 16:04 Share

«Ես այդ հարցը մեկնաբանել եմ փակ նիստում, լրացուցիչ մեկնաբանության կարիքը չեմ տեսնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստիննե Գրիգորյանը։

ԱՀԾ տնօրենին ուղղված հարցը հետեւյալն էր՝ դուք սպառնալիք չեք տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հնարավոր է աշնանը պատերազմ լինի․ ինչի՞ հիման վրա է անում այդ հայտարարությունը։

«Մեր հայտարարությունն, ինչ որ արվել է հրապարակային տարեկան զեկույցում, ուժի մեջ է»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

Մինչ այդ հարց էր հնչել նաեւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի՝ երեկ Հայաստան կատարած այցի մասին։ Հարցեր հնչեցին նաեւ Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին։

Քրիստինե Գրիգորյանն ասաց՝ այսօր մեկնաբանություններ չի անում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930