«Մենք պետք է փորձենք մարդկանց բացատրել, որ սա խաղաղության հետ որեւէ կապ չունի։ Երբ մարդու ճակատին ատրճանակ ես դնում ու ասում ես՝ սուս մնա, դա խաղաղություն չէ։ Գերեզմանի խաղաղությունն ու լռությունը խաղաղություն չէ, բանտի լռությունը խաղաղություն չէ։ Մեզ խաբում են, չկա ոչ մի խաղաղություն, մեզ ուղղակի հանգստացնում են՝ մինչեւ թշնամին հարմար ժամանակ կունենա՝ նորից հարձակվելու»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց քարոզչության ոլորտի հետազոտող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա նշեց, որ այս մասին պետք է անընդհատ բարձրաձայնել։ «Մենք ոչ թե պետք է ասենք, որ լավ խաղաղություն չէ, որ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, եւ այլն, այլ մենք պետք է ասենք, որ սա խաղաղություն չէ, վերջակետ»,- հավելեց Վրթանեսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































