Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է Ինգա Ռուգինիենեի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Երկրի ղեկավարը նշել է, որ ԵՔՀ-ի գագաթնաժողովն անցկացնելը պատմական իրադարձություն է Հայաստանի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու հարցում։

Ինգա Ռուգինիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Լիտվայի վարչապետը կարևորել է այն, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ճանապարհով, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելուն, փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող թեմաների, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































