Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայում ցմահ կարգելվի ծխախոտի վաճառել 2009 թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված անձանց

Մայիս 04,2026 09:30 Share

BBC-ի հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայում խորհրդարանը հաստատել է «Ծխախոտի և վեյփերի մասին» օրինագիծը, որով արգելվում է 2009 թ.-ի հունվարի 1-ից հետո ծնվածներին ծխախոտ վաճառել ամբողջ կյանքի ընթացքում։ Այս կարգավորումների նպատակը մինչև 17 տարեկանների շրջանում ծխելը կանխելն ու ծխախոտից ազատ սերունդ ունենալն է։

Թագավորական ընտանիքի կողմից օրինագծի հաստատումից հետո նախարարները նաև կստանան նոր լիազորություններ՝ կարգավորելու ծխախոտի, վեյփերի և նիկոտին պարունակող արտադրանքների շրջանառությունը, ներառյալ դրանց համերն ու փաթեթավորումը։

Հակածխախոտային պայքարի շրջանակներում էլեկտրոնային սիգարետները կարգելվեն երեխաներ տեղափոխող ավտոմեքենաներում, խաղահրապարակներում, ինչպես նաև դպրոցների և հիվանդանոցների շրջակայքում՝ ընդլայնելով ծխախոտազերծ տարածքների արգելքները։

Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031