Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից. ցուցարարները՝ բրիտանացի լրագրողին

Մայիս 04,2026 14:45 Share

«Կանգնեք ժողովրդավարության կողքին, մնացեք հանուն ժողովրդավարության»,- այս վանկարկումներով այսօր առավոտից Երեւանում ընթացող ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ բողոքի ցույցերով փողոց դուրս եկած ՀՀ քաղաքացիները գրավեցին բրիտանացի լրագրողի ուշադրությունը:

Նրանք լրագրողին պատմեցին, որ դժգոհ են այս իշխանությունների վարած քաղաքականությունից: Մի տարեց կին անգլերեն ասաց, որ չեն ուզում Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, պահանջում են, որ հեռանան:

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն էլ ասաց՝ Փաշինյանը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից:

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ Փաշինյանը ՀՀ լեգիտիմ առաջնորդ չէ ու այս գագաթնաժողովը տալիս է լեգիտիմություն ու աջակցություն նրան, սա լավ է նրա համար, բայց ոչ մեզ համար»,- ասաց Կոստանյանը՝ անդրադառնալով նաեւ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների ոտնահարմանը:

Երբ բրիտանացի լրագրողը հետաքրքրվեց՝ կոնկրետ ՀՀ ներսում հակաժողովրդավարական ինչ խնդիրներից են անհանգստացած, հարցին պատասխանեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

Նա պատմեց, որ քաղաքական հայացքների համար հեռացվել է Երեւանի պետական համալսարանից որպես դասախոս, խոսեց Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների, ամենայն հայոց կաթողիկոսի դեմ սկսված հակասահմանադրական պայքարից, բարերար Սամվել Կարապետյանի եւ մի շարք այլ քաղաքական հայացքների համար բռնաճնշումների ենթարկվող անձանց դեպքերից:

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ամբողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական տերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաքվեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031