Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է Տավուշն ամբողջությամբ տա, Թրամփն ու Պուտինն էլ գան»․ հեգնում է Աննա Մկրտչյանը

Մայիս 04,2026 22:02 Share

«Եթե եվրոպացի առաջնորդները տեղյակ են Հայաստանում մարդու իրավունքների վիճակից, քաղբանտարկյալների մասին, այդ թվում՝ կին քաղաքական բանտարկյալների առկայությունից, հարց է առաջանում՝ պատրա՞ստ են քաղաքական առևտուր անել Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին՝ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար։ Այս հարցերի պատասխանները պետք է հնչեն, որովհետև դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական արժեհամակարգին»,- քաղաքապետարանի մոտ, ՀՀԿ-ի կազմակերպած ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանը չի կարող համակերպվել քաղաքական «առևտրի» և իրավունքների զիջման հետ։

«Մեր երկրում նախկինում բազմաթիվ անգամներ եղել են միջազգային բարձր մակարդակի այցեր՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Սակայն պետությունը պետք է գնահատվի ոչ թե այցելությունների քանակով, այլ իրական արդյունքներով»,- սա էլ Աննա Մկրտչյանի պատասխանն է այն պնդումների, որ Երևանում անցկացված ԵՄ գագաթաժողովը բացառիկ իրադարձություն է։

«Կարո՞ղ է Տավուշն ամբողջությամբ տա, Թրամփն ու Պուտինն էլ գան։ Երեսպաշտություն է՝ ասել, նախկինում այսքան երկրների ղեկավարներ Հայաստան չեն եկել։ Բոլոր ժամանակներում էլ եկել են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից ավել քաղբանտարկյալների առկայությունը, Արցախի հարցի և արցախցիների վերադարձի իրավունքի մասին, նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասի, Եկեղեցու վրա ճնշումների մասին բարձրաձայնելու համար։

Ոստիկանները թույլ չտվեցին, որպեսզի ցույցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցին մասնակցում էին նաև «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության անդամները։ Կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ «Եվրոպան սատարում է հանցագործ Նիկոլին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031