Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քահանայի թոռ լինելու գիտելիքները փոխանցվում են գենետիկորեն՝ կարելի է վստահ լինել, որ Քոչարյանի թոռները վաղ տարիքից վարժ բասկետբոլ են խաղալու. «ՉԻ»

Մայիս 05,2026 09:30 Share

«Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը երեք լեզվով գիտեմ, իմ հորական կողմի պապը քահանա է եղել», հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Եթե նման գիտելիքները փոխանցվում են գենետիկորեն՝ կարելի է վստահ լինել, որ Քոչարյանի թոռները վաղ տարիքից վարժ բասկետբոլ են խաղալու, կախվելու են տուռնիկից, կարողանալու են վիզկապ կապել, հրաշալի անեկդոտներ են պատմելու կլիզմայի մասին, և իհարկե՝ բացառիկ գործարար ջիղ են ունենալու։

Ի դեպ՝ գործարար ջիղի մասին։ Պրն Քոչարյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու հայտարարել, թե «պաշտոնյաների փոխկապվածությունը բիզնեսների հետ պետք է բացառվի»։ Այ սա արդեն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Հակառակ դեպքում ինչ-որ անպատասխանատու պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք անսպասելիորեն ձեռք կբերեն «բոմբոներկա» հյուրանոցներ, բժշկական կենտրոններ, բանկեր, հանգստյան տներ, ավտոմեքենաների ու հեռախոսների ներկրման մենաշնորհներ, ադամանդի հանքեր, բարեկամ երկրների ինչ-որ կղզիներ և այլն։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031