Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդու մանկապղծության դեպքով շուտով խափանման միջոցներ կկիրառվեն․ Աննա Վարդապետյան

Մայիս 06,2026 14:59 Share

Դեպքի մասին առաջին անգամ տեղեկացել եմ, երբ այն հանրայնացվել է․ խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր գլխավոր դատախազից հետաքրքրվել՝ Վեդու մանկապղծության դեպքով ինչո՞ւ մինչ օրս կալանքներ չկան։

Badoyan News-ն էր օրեր առաջ ահազանգել՝ Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում: Երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն՝ Ներքին գործերի նախարարության, Քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել:

Սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբան Վարդուհի Էլբակյանը փոխանցել էր՝ անչափահաս քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության, չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:

«Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության ուշադրության ներքո։ Շատ շուտով խափանման միջոցի մասով ձեր հարցադրումը դուրս կգա, մենք նման դեպքերով ավելի խիստ խափանման միջոցների ենք գնում, որովհետեւ շատ դեպքերում այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ այս դեպքերի տարածումը չեն խրախուսում, որպեսզի «կրկնակի զոհականացում տեղի չունենա»։

Գլխավոր դատախազը հայտարարեց․ «Ունենք դեպքեր, որի մասին դուք չգիտեք, որ անձինք գործել են ՔԿՀ-ից եւ ստացված դրամական միջոցները կոնվերտացրել են այլ անձանց միջոցով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031