Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց, որ գույքագրվել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, 93 կիլոմետր նոր կոյուղատար համակարգ կառուցելու կարիք կա, իսկ ավելի քան 73 կիլոմետրի դեպքում անհրաժեշտ է հիմնանորոգում։ Նաև ասաց, որ 5-6 տարում ամբողջ կոյուղատար համակարգը կթարմացվի:
Ի դեպ, ավագանին մերժեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի առաջարկը՝ 15-րդ հարցը զեկուցվող դարձնելու վերաբերյալ։ Այն վերաբերում է Արշակունյաց պողոտա 25/4 հասցեում բնակելի շենք կառուցելու համաձայնություն տալուն։
Ավինյանը նաև ելույթ ունեցավ։
«Ուզում եմ հիշեցնել, որ քննարկվում էր կոյուղիների և հեղեղատար համակարգերի հիմնանորոգման հարցը, բայց քանի որ մեր գործընկերներին թույլ տվեցինք իրենց ելույթներում որոշակիորեն շեղվել, ինձ ներող կլինեք, բայց ես էլ ստիպված եմ շեղվել թեմայից: Այստեղ մենք ունենք ներկայացված տարբեր խմբակցություններ, և բոլորն ինչ-որ նախապատմություն ունեն, ինչ-որ քաղաքական ակունքներից են սերում…»,- ասաց Ավինյանը, ապա առանց անուն տալու հավելեց, որ 2018-2021 թվականները լավագույնը չեն եղել Երևան քաղաքի կառավարման և խնդիրների լուծման առումով: Իսկ այդ տարիներին Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Դառնալով «Մայր Հայաստան» խմբակցությանը՝ ասաց. «Վերադառնանք ակունքներին, տեսնենք, ուր են հանգրվանել… Ճիշտ է՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի ցուցակում և «Հայաստան» դաշինքի ցուցակում: Եվ այս մարդիկ, ընդհանուր առմամբ, խոսում են կոռուպցիայից, աշխարհաքաղաքական խնդիրներից… Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը: Հայ ազգի պատմության ընթացքում նմանատիպ միջոցառում տեղի չի ունեցել… Տիգրան Մեծի ժամանակ նման բան տեղի չի ունեցել…
Ժողովուրդ ջան, հասկանո՞ւմ եք՝ ինչ է եղել… Աշխարհի ուղիղ կեսը, ասենք ՀՆԱ-ով, ամեն ինչով, 2 օր կենտրոնացած էր Երևան քաղաքում, և մենք դեռ քննադատությո՞ւն ենք լսում: Ես ուրախ եմ, որ մենք ձեզ համար ստեղծել ենք հնարավորություն, որ այսօր ինչ ուզեք, ինչ ասես կարող եք խոսել ազատ, սուտ լինի, ճիշտ լինի: Ու ձեզ դրա համար ոչինչ չի լինի, որովհետև ձեր՝ այն ցուցակներում, որտեղ դուք եք, այդ իշխանությունների օրոք ձեր «պադյեզդներում» հաստատ քացու տակ էին առել»։
Ավագանու նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































