Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շատ ավելի մեծ է, քան մեզ թվում է։ Ոչ թե քառակուսի կիլոմետրերով, այլ իր ներուժով». Ռոբերտ Քոչարյանը՝ վարդենիսցի դպրոցականին

Մայիս 10,2026 15:27 Share

Վարդենիսում պատասխանելով դպրոցականի հարցին, որ ժամանակին Հայաստանը հանդես էր գալիս թելադրողի կարգավիճակով, հնարավո՞ր է այս բարդ իրավիճակում վերադարձնել այդ սուբյեկտայնությունը եւ կրկին դառնալ սեփական շահերը թելադրող կողմ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ասաց. «Իհարկե, հնարավոր է։ Ուղղակի հայկական շահերի ձեւակերպում պետք է տաս, պետք է քո արմատներից չպոկվես, հասկանաս, որ քո ժողովուրդը բաժանելով սեւ եւ սպիտակի, իրար դեմ հանելով՝ դու չես ուժեղանում, հակառակը՝ թուլանում ես, սփյուռքին օտարելով՝ թուլանում ես, մի հսկա պոտենցիալ դու օտարում ես։

Իմ բանաձեւը հետեւյալն է։ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան մեզ թվում է։ Ոչ թե քառակուսի կիլոմետրերով, այլ իր ներուժով։ Մենք պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Երկրներ կան, որ այդ  պատմությունը նաեւ չունեն։ Մի քանի գործոն, որ իրար կպցնում ես, պարզվում է, որ մենք շատ ավելին ենք, քան մենք մտածում ենք մեր մասին։ Մենք արհեստական, կողքից տաշելով ինքներս մեզ փոքրացնում ենք; Ես այսօր հենց դա եմ տեսնում։ Տեսնում ենք քարտեզը դոշերին կպցրած։ Բայց դու դա չես, դու ավելի մեծ ես»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031