Քարոզարշավի մեկնարկի երրորդ օրը Աբովյան քաղաքում դեպի Բարեկամության հրապարակ քայլերթի ժամանակ ՀԲԿ համակիրներից մեկը մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ իր մայրիկի պատրաստած Հիսուսի պատկերով գործվածք նվիրեց։
«Անչափ շնորհակալ եմ։ Ձեր մայրիկին անպայման փոխանցեք, որ զգացված եմ»։ Լրագրողի դիտարկմանը, որ նվերը խորհրդանշական է եկեղեցաշինության եւ ներկայումս Հատիսի բարձունքում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու խորհրդով՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ժողովրդի այս ջերմությունը, հիացմունքը, ժպիտը մեկ անգամ եւս ինձ պարտավորեցնում է, որ ինչ արել եմ, պետք է կրկնակի, եռակի անեմ։ Գործն է մնայուն։ Ինչ խոսք եմ տվել տասն անգամ շատ անելու եմ, որ այս վստահությունը, հարգանքը, հավատը պահենք եւ պահպանենք»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































