Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Աբովյանում սպորտը դարձել է կյանքի ճանապարհ փոխող ուժ, մարզադպրոցներն ու մարզահամալիրները՝ ուժեղ, կարգապահ սերունդ ձեւավորող կենտրոններ». մարզիչ-մանկավարժ

Մայիս 10,2026 21:16 Share

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի շրջանակներում Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը մարզիչ-մանկավարժ, ԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Արմեն Քոսակյանն ասաց. «Այսօրվա հանրահավաքը պարզապես ընտրական գործընթաց չէ։ Սա, կարելի է ասել, մեր սիրելի համայնքի՝ Աբովյանի ապագայի մասին պարզ ու պատասխանատու խոսակցություն է։ Բոլորդ էլ կհամաձայնեք, որ Աբովյանն իսկապես յուրահատուկ վայր է։ Սա համայնք է, որտեղ մարդիկ ստեղծող ու արարող են, աշխատող ու պայքարող, վաղվա օրվան հավատացող։ Եվ հենց այդ հավատն է, որ տարիներ շարունակ ուժ է տվել մեր քաղաքին՝ առաջ շարժվելու նույնիսկ ամենաբարդ ժամանակներում

Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ մեծ ներդրում է ունեցել Գագիկ Ծառուկյանը Աբովյանի եւ ամբողջ համայնքի զարգացման գործում։ Թվել կարելի է անվերջ, բայց ուզում եմ  առանձնացնել հատկապես սպորտն ու նշել, որ պարոն Ծառուկյանի սրտացավ ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ այսօր Աբովյանում սպորտը դարձել է կյանքի ճանապարհ փոխող ուժ։ Մեր մարզադպրոցներն ու մարզահամալիրները իսկապես դարձել են ուժեղ, կարգապահ սերունդ ձեւավորող կենտրոններ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031