«Սա չի կարելի անվանել բարեկամական քայլ», – սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` անդրադառնալով Զելենսկու ԵՔՀ գագաթնաժողովին հրավերին:
«Բառացիորեն Հաղթանակի օրվա նախօրեին՝ տոն, որը միավորում է բոլոր ազգերի ներկայացուցիչներին, Երևանում տեղի ունեցավ գագաթնաժողով, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը։ Դրան հաջորդեցին ներկաների ելույթներն ու հայտարարությունները, այդ թվում՝ նրանց, որոնց, ամենայն հավանականությամբ, միացել է նաև Փաշինյանի «անձնական» հյուրը՝ Կիևի արյունալի ռեժիմի ղեկավարը՝ Զելենսկին։ Բացարձակապես պարզ է. Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը չի կարելի անվանել բարեկամական քայլ մեր երկրի, Ռուսաստանի քաղաքացիների կամ նույնիսկ հայ ժողովրդի նկատմամբ», – գրել է Վոլոդինը ռուսական Max մեսենջերում։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ ունի ամենասերտ և լավագույն հարաբերություններից մեկը, և հենց երկրի ներսում հայերը իրենց ներուժն իրացնում են մյուս ազգությունների հետ հավասար հիմունքներով: Նա հարց է բարձրացրել` ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերություններն այս ամենից հետո:
«Մեր երկրներն ավելի մոտ կլինեն, թե՞ ավելի հեռու: Հարաբերություններում լարվածություն ավելի քի՞չ կլինի, թե՞ ավելի: Ամենայն հավանականությամբ, վերջինը: Ակամայից զուգահեռ ես անցկացնում. հենց այդպես ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում։ Արդյոք դա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին»։


















































