Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայ եկեղեցուն քաղաքական իշխանությանը անվերապահորեն ենթարկեցնելու, ըստ էության, այն որպես ազգային ինքնության ինքնավար հոգևոր կառույց լուծարելու նկրտումներով Վեհափառ Տիրոջը հրաժարական, այնուհետև տարիներ շարունակ Մայր Աթոռն առանց օծյալ Հայոց Կաթողիկոսի թողնելու գնով ապակենտրոնացված ու կախյալ կառավարման նոր կանոնակարգեր պարտադրելու նախադեպը չունեցող նախընտրական և հակասահմանադրական ծրագրային կետերը լիուլի բավական են կողմնորոշվելու համար:
Սա վերաբերում է ոչ միայն իրական հավատացյալներին, այլև յուրաքանչյուր հայի, քանզի անկախ կրոնի նկատմամբ ունեցած իր աշխարհայացքից, սեփական ազգային պատկանելությունը անգամ նվազագույն չափով հարգող հայը չի կարող մտածել, որ առանց ինքնավար ազգային հոգևոր կառույցի հնարավոր է պահպանել ազգային կայուն պետականությունը, ունենալ երաշխավորված բարեկեցություն: Կրոնական մյուս կառույցները, հուսամ՝ ևս համարժեք ընկալում են ընդհանրապես կրոնի նկատմամբ գլոբալիստական խորքային նկրտումները, ուստի չեն կարող չհասկանալ, որ հաջողելու դեպքում, հերթում իրենք են…


















































