Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը պնդում է՝ Կոտայքի մարզում 52 պարեկների աշխատանքից ազատել են ԲՀԿ համակիր լինելու պատճառով, իսկ ՆԳՆ-ն ժխտում է

Մայիս 13,2026 16:40 Share

Կոտայքի մարզում 52 պարեկների աշխատանքից ազատել են, քանի որ նրանց ընտանիքի անդամները կամ հարազատներն իմ կողմնակիցներն են․ Տավուշի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ քաղաքացիների դժգոհություններին ի պատասխան հակադարձում էր «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մարդն իմ հետ կապ չունի, բայց հայրը ինձ մոտ 20 տարի աշխատել է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ մարդիկ պարտված ու խեղճացած վիճակում են։

«Առաջարկ Հայաստանին» թիմն այսօր քարոզարշավը շարունակեց Տավուշի մարզում։

«Չլուծվող հարցեր չկան։ Այսօր այս օրին ենք, որովհետև ճիշտ ընտրություն չենք կատարել»,- ասաց նա՝ հորդորելով հունիսի 7-ին մարդկանց անպայման գնալ ընտրատեղամասեր, քվեարկել այն ուժերի օգտին, որոնց վստահում են, և որոնք կարող են ստեղծված իրավիճակից Հայաստանը հանել։ Նա հասկանում է՝ մարդիկ խեղճացած են, վախենում են, քանի որ իշխող ուժի ներկայացուցիչները նրանց ընտանիքի անդամներին, հարազատների աշխատանքից են սպառնում ազատել, տարբեր այլ ճնշումներ են գործադրում, բայց հորդորում է չվախենալ․ «Բարձրաձայն մի ասեք։ Գնացեք՝ սուսուփուս ընտրեք։ Այսօր այս վիճակին ենք նաև, որովհետև ժողովուրդն էլ է մեղավոր․ պետք է գնալ ընտրության, պետք է մասնակցել, պետք չի կռիվ անել, հեղափոխություն անել, այլ ընտրության գնալ։ Նայում եմ՝ դատարկ-դատարկ խոսում են․ մի տուն չեք կարողանում պահել, խոսում են՝ պետություն, ժողովուրդ, բարեկեցություն․․․ Պետությունը ոնց եք պահելու։ Այնպես որ՝ գնացեք ու ընտրեք՝ ում որ վստահում եք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը. ԶԼՄ-ներին ասել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031