Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է հակակոռուպցիոն կոմիտեի դերը ընտրական գործընթացների օրինականությունն ապահովելու գործում. Արթուր Նահապետյանն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակությանը

Մայիս 13,2026 16:53 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մայիսի 12-ին հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին։ Կարևորվել է հատկապես Կոմիտեի դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով:

Արթուր Նահապետյանը նշել է, որ Կոմիտեն, որպես նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ:

Անդրադառնալով վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված՝ ընտրական գործընթացներին առնչվող բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031