Լրահոս
Օրվա լրահոսը

Lույս է ընծայվել բացառիկ հրատարակություն՝ «Ատաբազարէն Տէր Զօր» անտիպ հուշագրությունը

Մայիս 13,2026 20:55 Share

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել բացառիկ մի հրատարակություն՝ Յարութիւն Գ. Աթանասեանի (1884-?) «Ատաբազարէն Տէր Զօր» անտիպ հուշագրությունը, որը համարվում է Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին վավերագրություններից մեկը։

Դեռևս 1919 թվականին գրի առնված այս արժեքավոր հուշագրությունը հրատարակվել է առանձին հատորով, որի խմբագիրը, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակը ՀՑԹԻ աշխատակից Միհրան Մինասյանն է։

Գիրքն ընթերցողին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած ադաբազարցի կրթական-մշակութային և ազգային գործիչ, տպարանատեր, գրող, թարգմանիչ Յարութիւն Գ. Աթանասեանի դժոխային ոդիսականը՝ սկսած 1915-ի ձերբակալություններից մինչև համակենտրոնացման ճամբարներ։

Նրա աչքերով ներկայացված են ոչ միայն սեփական տառապանքները, այլև հայ ազգի ողբերգական վիճակը, թուրք պաշտոնյաների անմարդկային վերաբերմունքն ու անապատներում տեղի ունեցած զանգվածային կոտորածների սարսափազդու իրականությունը։

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031