«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Factor TV-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի դպրոցաշինության և ասֆալտապատման վերաբերյալ երեկվա հայտարարությունը։
ՔՊ-ականները շահարկում են Սամվել Կարապետյանի հետևյալ արտահայտությունը․ «Դուք ասում եք՝ ինչո՞ւ են շատ դպրոց կառուցում կամ ասֆալտ, որովհետև ուղեղ չունեն»։
Նարեկ Կարապետյանն ասել է, որ Սամվել Կարապետյանի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել։ Նա նշել է, որ այսօր ավելի շատ ասֆալտ է արվում, բայց մարդը պետք է վարձատրվող գործ ունենա իր երկրում։
«Երկրի կապիտալ ծախսերը պետք է առաջին հերթին ուղղվեն աշխատատեղերի ստեղծմանն ու կրթության ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը, որ լավ մասնագետներ լինեն։ Մենք պետք է մանկավարժների աշխատավարձերի վերանայում անենք, մանկավարժները պետք է լուրջ աշխատավարձեր ստանան՝ ոչ միայն ատեստավորման շրջանակներում, այլ ընդհանրապես։ Միայն դրանից հետո որակական առումով հնարավորություն կունենանք փոխել կրթական համակարգը, ծրագրային համակարգը։ Երկրորդը՝ կապիտալ ծախսերը համայնքներում՝ այս կապիտալ ծախսերը պետք է ուղղվեն արտադրությունների, աշխատատեղերի ստեղծման վրա, որպեսզի մարդիկ ապրուստ ունենան»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































