Factor. Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը նախորդ 1 տարում ստացել է 37․7 մլն դրամ եկամուտ, որից վարչապետի աշխատակազմից՝ 31․9 մլն դրամ աշխատավարձ, ֆինանսների նախարարությունից՝ 4․8 մլն դրամ եկամտային հարկի վերադարձ, «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակ՝ 500 հազար դոլար, ՔՊ-ից ռոյալթի՝ 500 հազար դրամ։
Factor.am-ը «Քաղաքացիական պայմանագիր»-ից պարզել է, որ վարչապետը ռոյալթի ստացել է որպես «Իրական Հայաստան` Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծության հեղինակ. հեղինակային (լիցենզիայի) պայմանագրի հիման վրա դրա օգտագործման բացառիկ իրավունքը փոխանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր ամուսնական դրությունը հայտարարագիրը ներկայացնելու պահի՝ ապրիլի 28-ի դրությամբ նշել է «ամուսնացած»։
Կարդացեք նաև
Գայանե Խաչատրյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































