Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ֆիրդուսին իրանական ինքնության վերակենդանացնողն է. Խալիլ Շիրղոլամի

Մայիս 16,2026 11:10 Share

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի ելույթը Երևանի պետական համալսարանում իրանցի մեծ մտածող Ֆիրդուսիի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը.

«Ի սրտե շնորհավորում եմ այս նշանակալի օրվա՝ իրանցի մեծ էպոսագիր Ֆիրդուսիի հիշատակի և պարսից լեզվի մեծարման տոնի առիթով»:

Հանուն ամենակարող Տիրոջ հոգու և մտքի
Որ նրանից անդին միտքը չի հասնի…

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ մեր ժողովրդի զավակները փայլուն կերպով դրսևորեցին իրենց, և նրանց դիմադրության ու հայրենիքի պաշտպանության հերոսապատումը հիացրեց ամբողջ աշխարհին:

Այս հերոսապատումն արմատավորված է հազարավոր տարիների մշակույթի, քաղաքակրթության և ինքնության մեջ, որոնք հիմքն են հանդիսացել Իրանի դեմ արտաքին հարձակումների ու ոտնձգությունների նկատմամբ դիմադրողականության համար։ Այն իրանական ինքնության ամրապնդման և իրանական հերոսական ոգու ձևավորման գործում առանձնահատուկ նշանակություն ունի Ֆիրդուսին և նրա «Շահնամե»-ն։ Այսօր Ֆիրդուսու ծննդյան օրն է, և լավ առիթ է այս մասին մի փոքր խոսելու համար։

Անկասկած, Ֆիրդուսին իրանական ինքնության վերակենդանացնողն է, և աշխարհում դժվար է գտնել մեկ այլ բանաստեղծ, որն իր երկրի ազգային ինքնության կայացման մեջ այնպիսի դեր ունեցած լինի, ինչպիսին Ֆիրդուսին է։

«Շահնամե»-ն պարսկական հին գրականության ամենամեծ գանձերից մեկն է։ Այն Իրանը կապում է իր անցյալի և պատմության հետ և օտար առասպելների ու կերպարների փոխարեն հավերժացնում է իրանական առասպելներն ու հերոսներին՝ Քեյումարսին, Հուշանգին, Ջամշիդին, Ֆերեյդունին և Քավեին։

Ոչ մի գիրք այնքան ազդեցիկ չի եղել իրանցիների ազգային ինքնության շարունակականության և ազգային միասնության պահպանման գործում, որքան «Շահնամե»-ն։ Դրանում հստակ երևում է Իրանի տարբեր ժողովուրդների ու քաղաքների ներկայությունը։ Եթե կա որևէ հերոսապատում, էպոս ապա այնտեղ իր դերն ունեն բոլոր իրանցիները՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ բնակավայրից։ Քեյխոսրովի ժամանակաշրջանում, երբ իրանական բանակը պատրաստվում էր պատերազմի, Ֆիրդուսին նկարագրում է, թե ինչպես էին զորքեր գալիս Ֆարսից, Խուզեսթանից, Ռեյից, Ատրպատականից, Խորասանից և Սիստանից։ «Շահնամե»-ում տեսնում ենք, որ Սամարղանդը, Բուխարան, Մերվը, Հերաթը, Քաբուլը, Բալխը և Կովկասը ներկայացված են որպես «Իրանշահր» կոչվող մեկ մշակութա-աշխարհագրական ամբողջություն։

Հետաքրքիր է նաև, որ այսօր անգամ Հայաստանում երբեմն օգտագործվում են «Շահնամե»-ում հիշատակվող անուններ, իսկ Ֆիրդուսին հայ ռազմիկներին հիշատակում է որպես անվանի ու խիզախ մարտիկների, որոնք կռվում էին իրանական զորքի կողքին։
Ֆիրդուսին պարսկական հերոսական պոեզիային տվել է հստակ տեսք և ինքնատիպություն։ Ֆիրդուսուց հետո պարսկական գրականության մեջ ստեղծված հերոսական երկերը մեծապես գտնվել են «Շահնամե»-ի ազդեցության ներքո։ Նույնիսկ այլ գրական ոլորտներում՝ ինչպես միստիկական, այնպես էլ սիրային պոեզիայում, կարելի է տեսնել Ֆիրդուսու հետքերը։

Որոշ հետազոտողներ կարծում են, որ հայկական ազգային էպոսը՝ «Սասունցի Դավիթ»-ը, կառուցվածքային և բովանդակային բազմաթիվ ընդհանրություններ ունի Ֆիրդուսու «Շահնամե»-ի հետ։

Ֆիրդուսին հայրենասիրության դաս է տալիս, և անկասկած՝ ոչ մի էպոս առանց հայրենասիրության իմաստ չունի։ «Շահնամե»-ն իրանցիների հայրենասիրության ամենամեծ մատյանն է։ Ֆիրդուսու հերոսական մտածողության մեջ Իրանի կործանումը ամենամեծ վիշտն ու ցավն է։

Տե՛ս՝ դեպի Իրանը ձեռքդ չմեկնես, իրանցիների սիրտը չկոտրես,
Եվ թող ես էլ չապրեմ, թե պիտ Իրան չլինի,
Երկրի վրա չմնա և ոչ մի շունչ կենդանի։

Պարսկական ընկալման համաձայն՝ հերոսապատումն իր իրական իմաստը գտնում է այնտեղ, որտեղ քաջությունը խորապես միաձուլված է իմաստության հետ և վերածվում է դյուցազնության։ Ահա թե ինչու Ֆիրդուսուն անվանում են «Իմաստուն Ֆիրդուսի»։ «Շահնամե»-ն հերոսապատման տարրերից զատ հիմնված է նաև իմաստության և բանականության վրա։ Ֆիրդուսու հերոսապատումը, որը գրավոր արվեստի ամենակատարյալ էպոսներից է, քաջության, մարդկայնության, բարոյականության և տղամարդուն վայել կեցվածքի մասին էպոս է։ «Շահնամե»-ն, ի տարբերություն «Իլիականի» և «Ոդիսականի», մեկ հերոսի պատմությունը չէ, և ոչ էլ «Ռամայանայի» նման՝ մի կնոջ շուրջ կառուցված պատում։ Այդ պատճառով այն չի ավարտվում մեկ հերոսի մահով։ «Շահնամե»-ի միակ իրական հերոսը Իրանն է՝ իր ողջ լայնությամբ, և իրանցիների հոգին ու էությունը միաձուլված են այս էպոսի հետ։ Աշուրայի հերոսապատման կողքին, Ֆիրդուսու և «Շահնամե»-ի հերոսական ոգին Իրանի ողջ պատմության ընթացքում ոգեշնչել ու քաջալերել է իրանական հասարակությանը՝ դիմակայելու հարձակումներին, անարդարություններին և ոտնձգություններին։

«Շահնամե»-ն չի սահմանափակվում միայն անցյալ հերոսների փառաբանմամբ։ Այն ցանկանում է բոլորից կերտել մեծ հերոսներ, բարձրացնել նրանց ոգին, թևավորել դեպի բարձր հորիզոններ և կոչ անել դառնալ ավելին, քան նրանք այժմ են։

Հրեշտակ չէր Ֆերեյդունը, մուշկ ու սաթից չէր կերտված
Բայց վեհությանն նա իր հասավ, զի բարեգութ էր ու արդար։
Դու էլ եթե ապրես արդար, ու սիրտդ բաց միշտ պահես,
Այդ ուղղամիտ ճամփի վերջում Ֆերեյդունին կհասնես։

Իմաստուն Ֆիրդուսին իր մեծ գործով ստեղծեց հերոսապատման մի քանի ձև՝

  • պարսկերենի պահպանության հերոսապատումը,
  • իրանական մշակույթի պահպանության հերոսապատումը,
  • և մարտական ոգու, քաջության ու ազգային արժանապատվության հերոսապատումը։

Այսպես Ֆիրդուսին ստեղծեց «Շահնամե»-ն, և «Շահնամե»-ն ստեղծեց Ֆիրդուսուն։
Այս հերոսական ոգին, որ հոսում է Իրանի երակներում, շարունակում է ապրել և զգուշացնում է Իրանի թշնամիներին, որ՝

Եվ թե ընտրես դու ընթանալ ճամփով անիրավ բիրտ մարտի,
Տուն կդառնաս գունատ դեմքով՝ սրտակեղեք ու տմարդի։

Խոնարհումիս խոսքերն եմ հղում Ֆիրդուսիի վեհ հոգուն և մաղթում, որ նրա «Շահնամե»-ում մարմնավորված էպիկական ուժը, իմաստությունը, արդարամտությունը և մարդկային ջերմությունը մշտապես արթուն լինեն մարդկային գիտակցության մեջ և նրանց ճանապարհին։

Եվ վերջում՝ այս տողերը նվիրում եմ Իրանին և Հայաստանին։

Թող բարձր երկիրնքն էլ քեզ պահի հպարտ,
Չար աչքից պահի քեզ բախտն անաղարտ,
Դու մեծ աշխարհում լույսն ես իմ աչքի,
Սիրտս քեզնից զատ չի փափագի ոչ ոքի,
Ու քանի շնչում եմ՝ քեզ եմ նվիրված,
Քո անսպառ սիրով է ոգիս ողողված։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031