Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Քննարկվել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնությունը

Մայիս 16,2026 18:10 Share

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օրակարգում ներառված էր մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի անդամների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նախաձեռնության վերաբերյալ։ «Իրականում բազմաթիվ մտահոգիչ երևույթներ, օրինակ՝ բուլինգը և երեխաների ապահովությունը, շատ հաճախ ֆիզիկական միջավայրից տեղափոխվում և ձևափոխվում են նաև վիրտուալ տարածքում տեղի ունեցող երևույթների, և երեխաների պաշտպանվածությունը սոցիալական հարթակներում դառնում է կարևորագույն խնդիր։ Ընդհանուր առմամբ՝ աշխարհն այսօր չունի միասնական մոտեցում․ կան երկրներ, որոնք գնում են արգելքի ճանապարհով, իսկ որոշ երկրներ ինքնակարգավորման և գրագիտության բարձրացմանն ուղղված քաղաքականություն են վարում։

Այնպես չէ, որ մի տարբերակն ամբողջությամբ ճիշտ է, մյուսը՝ սխալ․ յուրաքանչյուր մոտեցման պարագայում կարող ենք նշել թե՛ առավելություններ, թե՛ բացեր։ Զուտ մեր տեղական կոնտեքստը հասկանալով՝ պետք է կարողանանք այնքան խելամիտ ու գրագետ մոտեցումներ գտնել, որ մի կողմից պատրաստվենք հնարավոր մարտահրավերներին, մյուս կողմից՝ երեխաներին պատշաճ պաշտպանենք բոլոր ռիսկերից։

Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կաջակցի այս կարևոր գործում, և դուք ունեք հնարավորություն՝ ձեր ներդրումն ունենալու ավելի գրագետ և մտածված մոտեցումներ որդեգրելու հարցում»,-նշել է նախարարը և ընդգծել՝ քանի որ խնդիրը միայն ԿԳՄՍ նախարարության դաշտում չէ, հետևաբար հարցի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ թեման շատ զգայուն է, և միանշանակ լուծումներ և կարգավորումներ գտնելը բարդ է։ Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ են գործում։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031