Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»․ հայտարարություն

Մայիս 17,2026 10:15 Share

Factor TV լրատվամիջոցից տեղեկացանք նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացու ինքնասպանության մասին։
Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։

Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։ Սա տարրական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ և հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրավված են եղել տվյալ գործընթացում։

Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին։

ՀԻՆԳ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031