Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով»

Օգոստոս 06,2026 15:18 Share

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։

Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ։ Մեր գնահատմամբ՝ այս անիրավ դատն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար Եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշն է։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բոլոր հայրենակիցներին կոչ է անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։

Դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ ք.Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեով։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31