«Արցախցիների նկատմամբ ատելությունը եւ նրանց չհարգելը գնալով ավելի շատանում է… Ի՞նչ հարց ունեք, գնացեք ձեր մեջ պարզեք, մեր ժողովրդին ինչո՞ւ եք իրար դեմ հանում, ձեր նպատակը ձեր պարտությո՞ւնն է, ձեր խայտառակությո՞ւնն է: Ձեր նպատակը քո դավաճանությունն է սեփական ազգի, ժողովրդի նկատմամբ: Այսօր հասարակ մի քաղաքացի քո երեսին նույն բառերն է ասում, ինչպես տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիներ կամ հայ ազգի ներկայացուցիչներ, որոնք տուժել են քո սխալ քաղաքականության պատճառով, որոնք զոհ են գնացել ձեր թուրքամետ տանդեմին՝ Ադրբեջան, Թուրքիա, Նիկոլ Փաշինյան: Հիմա այս ժողովրդին ինչո՞ւ եք ներգրավում այս բախումներին, ինչո՞ւ եք ձեր մեղքերն ուզում բարդել ժողովրդի վրա:
Ձեր նպատակն ի՞նչ է՝ ձեր փրկությունը մի ձեւ մտածե՞լը, իրականում զգում եք ձեր պարտությունը ընտրություններում, զգում եք, որ ձեր պատիժը մոտենո՞ւմ է, օրենքն էլ է պատժելու ձեզ, Աստծո կողմից էլ եք պատժվելու, ժողովրդի կողմից էլ եք անիծվելու, բա ի՞նչ եք կարծում, ամեն մարդու տուն քանդելով, ինքներդ պատասխանատու լինելով՝ ամեն բան այդպես անցնելու ու գնալո՞ւ է:
Հիմա այս կարեւոր ժամանակահատվածը, որ ընտրություններ ենք անվանում, խաղաղ մթնոլորտ ձեւակերպելով՝ գնացեք ընտրություններին: Եթե վախ չունենք, եթե ձեր մեջ մեղք չեք զգում, եթե ձեր մեջ դուք դավաճան սրիկաներ չեք զգում, ի՞նչ եք հիստերիկաների մեջ մտել…»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արցախցիներին թիրախավորող ու ատելության խոսք պարունակող արտահայտություններին ու այն տեսանյութին, որ իբր արցախյան առոգանությամբ եւ բարբառով խոսող դիմակավորված անձինք սպառնում են իրեն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է տեսանյութին, Անաստաս Իսրայելյանը հետեւյալը նշեց. «Այդ նկարած տեսահոլովակը, որ ամբողջ օրը ցույց եք տալիս, որ իբր սպառնում են ձեզ, ես կասկածանք ունեմ, որ կազմակերպողը հենց դուք եք, դուք եք այդ տեսահոլովակը կազմակերպել, որ ցույց տալով ժողովրդին՝ կրկնապատկեք ատելությունը եւ պառակտումը: Այդ ամենն ինձ մոտ մեծ կասկածանքի տեղիք է տալիս: Եղել է վիդեո, ինչ-որ մարդիկ ներկայացրել են ինչ-որ խոսքեր, մտքեր ձեր վերաբերյալ, ոչ թե ժողովրդի վերաբերյալ, դա ձեր մասին է, կոնկրետ անուններ են տալիս, դուք ինչո՞ւ եք դա քաշում ժողովրդի մեջ, հանրայնացնում, ժողովրդի անունից ժողովրդի նկատմամբ ատելությունը կրկնապատկում:
Ժողովուրդ, հորդորում եմ՝ նման խոսույթներին չտրվեք, մենք մեկ ազգ ենք, գիտակից մասսան, մեծամասնությունը գիտի, որ մեր մեջ հարգանք, համերաշխություն եւ սեր կա, որն էլ մեր առաջին հաղթանակն է ու կարեւոր նշանակություն ունեցող հանգամանքը»:
Արցախցի հասարակական-քաղաքական գործիչը կոչ արեց չտրվել նման մանիպուլյացիաների, իշխանությունների կողմից արցախցիների հանդեպ գեներացվող ատելությանը եւ չպառակտվել:
«Ալիեւը մեզ բոլորիս ասում է սեպարատիստներ, բա այդ տեսահոլովակը ինչո՞ւ չեք տարածում, ասեք՝ ժողովուրդ այս սրիկան մեզ սեպարատիստներ է ասում, նույն ձեւով էլ Թուրքիայի «Գորշ գայլերը» , այն որ սրտիկներ են ցույց տալիս, նույնն էլ դուք եք, տարբերություն չկա, բա այդ վիդեոներն ինչո՞ւ չեք ցույց տալիս, ասեք՝ մեր ժողովրդի համար սա վտանգ է…»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































Կանխատեսումներդ ու «բարոյախոսությունդ» մտապահի՛ր, հունիսի 8-ից հետո կգաս, կասես, որ պատվերով հիմարություններ էիր դուրս տալիս, իսկ մինչև այդ բարի եղիր տեխնիկապես ապացուցել, որ «իրենց սարքածն է»։