«Երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չէ և առաջարկում եմ այդ առումով հանգիստ լինել»,- լրագրողների տեղեկացմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատած արցախցի բժշկուհուն՝ Արփինե Սողոյանին, հորդորում են պոլիկլինիկայից, որտեղ նա աշխատում է, ազատման դիմում գրել, այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նաև ասաց՝ ինչքան գիտեմ՝ այդ կինը մեր այլ բուժհաստատությունում է աշխատում․ պոլիկլինիկա չէ։
Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ ազատման հրահանգը եղել է Երևանի քաղաքապետարանից, Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Անկախ ամեն ինչից՝ խոսքը մի կնոջ մասին է, որը եղբորն է կորցրել և իր էմոցիաները կարող է այս կամ այն կերպ արտահայտել, բայց դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց չի նշանակում, որ այդ մարդը աշխատանքից ազատվում է, ազատվելու է, կամ նման վտանգ կա։ Խոսք անգամ լինել չի կարող»։
Կարդացեք նաև
Արաբկիրում ՔՊ քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































