Հակակոռուպցիոն քրեական դատարանում Լևոն Պետրոսյանի նախագահությամբ Էնրիկո Ապրիամովի, Մուրադ Իսախանյանի, Սեդրակ Սեդրակյանի, Վարդան Ավետիսյանի, Արսեն Պապյանի և Արա Նազարյանի գործով նախորդ դատական նիստը հետաձգելիս դատարանն արձանագրել էր, որ այսօրվա դատական նիստը նշանակվում է բացառապես մեղադրյալ Արսեն Պապյանի խափանման միջոցի հարցը քննարկելու համար, և մյուս մեղադրյալների ու նրանց պաշտպանների ներկայությունը պարտադիր չի լինելու։
Այսօր մեղադրյալի պաշտպան Մնացական Մարուքյանը միջնորդեց դատական նիստն անցկացնել դռնփակության ռեժիմով։ Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, և Aravot.am-ի լրագրողը դուրս եկավ նիստերի դահլիճից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































