Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին թշնամանք հրահրելու հետևանքները դեռ երկար տարիներ ծանրագույն կերպով անդրադառնալու են ողջ ժողովրդի վրա. Շիրազ Խաչատրյան

Մայիս 19,2026 11:59 Share

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական ու վտանգավոր, թշնամական դիսկուրսը նորից ներքաղաքական օրակարգ վերադարձնելը բացարձակապես անպատասխանատու, այլանդակ ձևով ուռճացվում է գործող իշխանական համակարգի ու նրա ոչ ադեկվատ առաջնորդի կողմից։

Եթե որևէ մեկը կարծում է, թե նախընտրական այս կուլմինացիոն, լարված իրավիճակում նման կործանարար օրակարգն առաջնային պլան մղելը սովորական քաղաքական տեխնոլոգիա է, որը ժամանակավոր է, ապա չարաչար սխալվում է: Հասարակությանը բևեռացնելու, արհեստական ճամբարների բաժանելու և ներքին թշնամանք հրահրելու հետևանքները դեռ երկար տարիներ ծանրագույն կերպով անդրադառնալու են ողջ ժողովրդի վրա։

Սեփական ժողովրդին պառակտող նման գործելաոճ կարող է որդեգրել միայն ազգային արժեքներից ու հայրենիքի գաղափարից լիովին օտարված, պետության ու պետականության տրամաբանությունից բացարձակապես ոչինչ չհասկացող և ամենուր միայն ավերածություններ սփռող քոչվոր ցեղի հոգեբանություն ունեցողը, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահելն է՝ պետականության փլատակների գնով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031