Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են». Արարատ Միրզոյանի եւ Կեստուտիս Բուդրիսի ասուլիսը

Մայիս 19,2026 13:56 Share

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսում ընդունող կողմի գերատեսչության ղեկավարը նշեց, որ երկկողմ այցերը եւ միմյանց հանդիպելն ու հանգամանալից քննարկումներ ունենալը երկու երկրների մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը։

«Այս այցը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակում։ Եվ հենց այս ժամկետում էլ մենք, ունենալով բոլոր նախկին զարգացումները, համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը։ Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են։

Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ոլորտներում, որտեղ կկարողանանք օգտակար լինել միմյանց։

Իհարկե, մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսեւորվել է երկկողմ հարթություններում, իր դրսեւորումն է գտնում նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում եւ նաեւ միջազգային հարթակներում։ Մենք երախտապարտ ենք մեր լիտվացի ընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար։

Մեզ համար շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր ձեւաչափ է Հայաստան-Notdic-Baltic երկրների համագործակցության ձեւաչափը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

«Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Սա ուրախալի նորություն է, բայց կա նաեւ զուգահեռ նորությունը, որ նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո ենք գտնվում։

Եվ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031